ԱԺ-ում ուշագրավ տեսարան  է գրանցվել. Պապոյան Գևորը սեփական կնոջ՝ սկանդալային ֆեյսբուքյան «փոստը» փաստացի տեսնելուց ու լսելուց հետո իրեն փաստակոխ արած  լրագրողին սուտ խոսելու համար է մեղադրել ու դուռը շրխկացրել՝ այդպես էլ չկարողանալով դուրս գալ իր իսկ կնոջ նիկոլահաճո հնարքի տակից: Հիշեցնենք, որ օրերս նրա կինը սեփական ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի տխմարի գրառմամբ, որը, մեկնաբանելով «Տավուշը հանուն հայրենիքի» կազմակերպած մարդաշատ ցույցերը, գրել էր.«Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյյան Տապան կոչելու համար»:Գևորի կնիկ Թորոսյան Աննան էլ այս գրառումը մակագել էր այսպես՝ «Այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը»:

Մի ժողովրդական ասույթ կա, ասում է՝ մարդ չգիտի՝ իր զուլումը որտեղից կգա: Հիմա Պապոյան Գևորինն է: Թվում է՝ ամեն բան նրա մոտ լավ էր, վերջերս էր միայն հասել  բաղձալի աթոռին՝ ալկաշ Վահանի գլուխն ուտելու ճանապարհով, մեկ էլ հանկարծ՝ բաբախ, կայկծակի պայթյուն պարզ երկնքում՝ուղիղ Գևորի գլխին: Կայծակի հեղինակն էլ, փաստորեն, սեփական կինն է դարձել, որ իբր ցանկացել է ամուսնուն պադերժկա անել, բայց խաթայի է վերածվել՝  ստիպելով ալամ-աշխարհի առջև խայտառակվել:

Հետևություն՝ կա՛մ Գևորը չի կարողանում սեփական կնոջն անգամ վերահսկել, կա՛մ նրանք երկուսով են այս բանն արել՝ չկասկածելով հետևանքների մասին:

Բա ու՞ր մնացին 3 մլն վարչապետները, թե՞ Գևորի համար «վարչապետ» ու «անասուն» բառերը նույն արժեքն են ձեռք բերել՝ տխուր պրակտիկայով պայմանավորված…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել